News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը անցում է կատարել Եվրամիության հետ բանակցությունների նոր փուլ։ Այս մասին ապրիլի 17-ին ԱԺ-ում «Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով՝ Արեւելյան գործընկերությունը ամենահեշտ օրերը չի ապրում։ Եվրոպական պետությունների զգույշ մոտեցումները գագաթնաժողովի հարցերին հասկանալի են։ Հայաստանն իր կողմից կարողացել է իր մոտեցումները առավելագույնը հասկանալի դարձնել իր եվրոպացի գործընկերների համար, իսկ բարձր մակարդակով անցկացվող բազմաթիվ հանդիպումների ժամանակ երկխոսության պատրաստակամություն է հայտնել։ «Մեկ անգամ չի նշվել, որ Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը հիմնվում է ընդհանուր արժեհամակարգի վրա, եւ այդ գործընթացը շարունակական է լինելու։ ԵՄ-ն պետական կառույցներում եւ պետական կառավարման ոլորտներում մեծ օգնություն է ցուցաբերել եւ շարունակում է աջակցել»,- ասաց Զաքարյանը։

Պատգամավորը պարզաբանեց, որ ներկայիս բանակցությունների գլխավոր նպատակը  Հայաստանի ներկայիս պարտավորվածություններին չհակասող համագործակցության հնարավորություններ գտնելն է։ Այսուհանդերձ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ամենատարբեր ոլորտներում համագործակցելու համար։  Հիմա անհրաժեշտ է իրավական հարաբերությունների նոր համակարգ մշակել։ Մենք հույս ունենք, որ Ռիգայի գագաթնաժողվում կհնչեն հետագա համագործակցության պատրաստակամության ուղերձներ»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը կայանալու է մայիսի 21-22-ը Ռիգայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ