News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իտալական Tempi-ն զրուցել է Ցեղասպանություն վերապրած 95-ամյա Վազգեն Փամբակյանի հետ։ Այս հարցազրույցը պարբերականում խոշոր հոդվածաշարի մի մասն է։

Փամբակյանը ծնվել է Զմյուռնիայում (ներկայիս թուրքական անվանումը՝ Իզմիր)։ 2 տարեկան հասակում նա ականատես է եղել Զմյուռնիայի մեծ հրդեհին եւ 1922թ. սեպտեմբերին քրիստոնյաների հանդեպ իրականացված ջարդերին, որին զոհ գնաց նրա հայրը։ Մոր, քրոջ եւ 2 եղբայրների հետ նա հասնում է Հունաստան։

Պիրեի բարաքներում անցկացրած մանկությունը դարձավ նրա կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածը՝ լի սիրով, երջանկությամբ եւ անհոգությամբ։ «Սակայն այսօր, երբ ես մտածում եմ այն օրերի մասին, հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, ինձ այնպիսի թախիծ է պատում, որ ես մեղքի զգացում եմ ունենում ապրածս երջանկության համար։ Քանի որ ես հասկանում եմ, թե ինչ սարսափելի են եղել մորս համար այդ տարիները»,- պատմում է Փամբակյանը։

Նա հիմա 95 տարեկան է, ապրում է Իտալիայում։ Երբ երեխա ժամանակ նա մոր հետ դաշտում արմատ էր հավաքում, ինչից տարիներ շարունակ բաղկացած էր լինում նրանց սնունդը, նա չէր հիշում, թե ինչպես է հայտնվել Հունաստանում։

Հիշու՞մ եք գաղթը Զմյուռնիայից։

Ոչ, ինչպե՞ս։ Ես ընդամենը 2 տարեկան էի։ Ես ծնվել եմ 1920թ. հունվարի 5-ին, եւ եթե մինչեւ այդ Զմյուռնիան Ցեղասպանությունից հեռու էր մնում, դա միայն այն պատճառով, որ քաղաքում շատ եվրոպացիներ էին ապրում։ Այնտեղ էին  գտնվում օտարերկրյա հյուպատոսարանների մեծ մասը։

Սակայն հետո վրա հասավ 1922թ. սեպտեմբերը...

Թուրքական կառավարությունն ու հրամանատար Քեմալը, ապագա Աթաթուրքը, որոշեցին ավարտին հասցնել էթնիկ զտումը եւ Զմյուռնիան ազատել հայերից ու հույներից։ Նրանք այդ քաղաքն անվանում էին «գյավուրների քաղաք»։ Նրանք հանդգնեցին ջարդ կազմակերպել անգամ ամենաեվրոպական գոտիներում, քանի որ համաշխարհային տերությունները ոչ մի կերպ չարձագանքեցին հայաբնակ Անատոլիայի ջարդերին։

Ի՞նչ պատահեց ձեր ընտանիքի հետ։

Հորս՝ Օնիկին, տարան։ Ես նրան չեմ հիշում։  18 տարեկանից մեծ բոլոր տղամարդկանց տարան։ Մայրս, որը ստիպված էր լքել տունը, թաքնվեց նավահանգստում երեխաների հետ։ սեպտեմբերի 30-ին, երբ քրիստոնեական թաղամասերը կրակի էին մատնվել, մենք մեկնեցինք Հունաստան։ Այստեղ մենք փրկվեցինք։ Սակայն եկեք այլեւս չխոսենք անցյալի մասին։

Ինչու՞։

Քանի որ հիմա Ցեղասպանության 100-ամյակի շեմին ենք։ 100 տարի անց ոչ մի կենդանի վկա չի մնացել, որը կարող է հիշել եւ պատմել։ Սակայն ադա այլեւս պետք չէ, քանի որ այս 100 տարվա ընթացքում ավելի քան 100 հազար հոդված է լույս տեսել այն մասին, թե ինչ է կատարվել։ Տպվել ենք գրքեր, կան հազարավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են ամեն բան։ Բայց մեւնույնն է...

Միեւնույնն է՞....

Դուք՝ լրագրողներդ, պետք է հայտարարեք, որ ողջ աշխարհը մինչ օրս անտարբեր է մնացել, իսկ Թուրքիան համառորեն չի ուզում ընդունել նախորդ կառավարությունների մեղքը, ինչպես դա արել է օրինակ Գերմանիան՝ ճանաչելով հրեաների դեմ իրականացրած Հոլոքոստը։

Ի՞նչ կցանկանայիք 100-ամյակի նյախաշեմին։

Ես կցանկանայի, որ Թուրքիան դադարի հերքել այն, ինչ բոլորը գիտեն, եւ ինչը կոչվում է Ցեղասպանություն։ Եւ կցանկանայի, որ այդ մասին իմացող կառավարությունները հայտարարեին այդ մասին բարձրաձայն՝ չվախենալով Անկարայի դիվանագիտական ճնշումից։

Ի՞նչ է նշանակում Ձեզ համար 100-ամյակը։

Ցեղասպանության 100-ամյակը նշանակում է չլռող ցավ։ Ցավ, որը առավել սուր է դառնում, երբ ասում են. «Իրո՞ք եղել է այդ ողբերգությունը։ Եղել է, սակայն դա ամեն դեպքում Ցեղասպանություն չէր», կամ «Զոհվել է ոչ թե 1.5 մլն, այլ ընդամենը 300 000», կամ «Պատերազմի ժամանակ քիչ թուրքեր էլ չեն մահացել»։

Եթե Թուրքիան մինչ օրս ժխտողական դիրքորոշում է բռնել, ապա կա՞ արդյոք Արեւմուտքի մեղքը։

Ամբողջ պաշտոնական Արեւմուտքը անտարբերություն է ցուցաբերում։ ԱՄՆ նախագահը ամեն տարի իր ելույթում ասում է 1.5 մլն զոհված հայերի մասին։ Սակայն ցեղասպանություն բառը նա երբեք չի արտասանում։

Կարելի՞է Թուրքիային ներել։

Ինչ-որ մեկին ներում են, երբ նա ընդունում է իր մեղքը, որի համար պետք է ներել։

Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու մասին խոսակցությունները դադարեցին 2006-թ-ից, սակայն շուտով կարող են նորից վերսկսվել։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

Պետությունը, որը որոշել է աստիճանաբար թողնել իր օսմանյան սովորույթները, որը ջանքեր է գործադրում Եվրոպային նմանվելու համար, պետք է հասկանա. բավական չէ միայն ֆեսը հանել եւ գլխարկ դնել։ Կամ կանանց թույլ տալ գլուխը բաց քայլել։ Պետք են բոլորովին այլ փոփոխություններ։

Ինչպիսի՞։

Առաջին հերթին ճանաչել, որ ամեն ազգ եւ ամեն մարդ արժանապատվություն ունի, որը չի կարելի ոտնահարել։ Եթե դա հասկանան, մնացած ամեն բան տեղը կընկնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ