News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» հինգ անդամների կալանավորումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով է եղել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Ազատության հրապարակում նրանց աջակցության հանարահավաքին ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ նշելով, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանն իսկապես անկախ պետություն դառնա։

Ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ Սմբատ Հակոբյանն ընթերցեց Ազատամարտիկների դաշինքի պահանջ-կոչը իշխանություններին, որում նշվում էր, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն այսօր անազատության մեջ են իրենց քաղաքական հայացքների համար։

«Ազատամարտիկների դաշինքը անհամոզիչ է համարում պաշտոնական բոլոր փաստարկները, որոնց հիման վրա կալանավորվել ու անազատության մեջ են գտնվում մեր մարտական ընկերներն ու մյուս քաղբանտարկյալները։ Մենք համոզված ենք, որ նրանց կողմից ոչ մի գործողություն չէր տանի ցնցումների։ Մենք իշխանություններին կոչ ենք անում ընդունել մեր ընդունած կարգախոսը՝ «Հարյուրամյակն առանց քաղբանտարկյալների», եւ պահանջում շուտափույթ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- ասվում էր ազատամարտիկների հայտարարությունում։

Նշենք, որ հանրահավաքին հաջորդելու է նաեւ երթ։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «100-ամյակն առաց ռեժիմի» շարժումն ապրիլի 7-ին հայտարարել է, որ առավոտյան ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» շենք են ներկայացել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ եւ խուզարկություն իրականացրել: Խուզարկություններ են անցկացվել նաեւ ՀԽ անդամների տներում, որից հետո բերման են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Հայկական վերածնունդի Լիբանանյան ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը (Ժիրայր Սեֆիլյանի եղբայր), Հովհաննես Ղազարյանը, Արամ Հակոբյանը, Գեւորգ Սաֆարյանը: Ավելի ուշ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը եւ Գարեգին Չուգասզյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով։ Իր հերթին հաղորդագրություն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն, որում ասվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիետի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը
Լուսարձակների ձեռքբերման պայմաններից մեկը գնորդին հանձնելու ժամանակահատվածն է: Եվ, ըստ դրա...
Ամենաշատ