Փրկարար ծառայությունն ապրիլի 18-ին, ժամը 05.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 3-րդ փողոցի Ջ. Դ.-ի չբնակեցված տունը (120 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 08.03-ին: Ամբողջությամբ այրվել է գույքը և հատակից մոտ 80 քմ հատված: