News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին ավարտվել են  մայրաքաղաքի վարչական շրջաններով հոսող գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը գարնանային տեղումների, ինչպես նաեւ բարձրադիր գոտիների ձյան հալոցքի դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաեւ ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն էր:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե մաքրման աշխատանքները կատարվել են նաեւ սանիտարահիգիենիկ նկատառումներով, քանի որ Ողջաբերդ եւ Գետառ գետերում չեզոքացվել է հատկապես ամռան ամիսներին հարակից բնակելի թաղամասերում տհաճ հոտի ու վարակների հնարավոր տարածման  հավանականությունը: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել  է աղբավայրեր: Մաքրման աշխատանքների ավարտին գետերն ու ջրանցքները մաքրաջրվել են ուժեղ ճնշման ջրաշիթերով: 

Երեւանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է մաքուր պահել գետերի ու ջրանցքների հարակից տարածքները:  Այդ հատվածներում աղբ թափողների լուսանկարները կտեղակայվեն ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: Բացի այդ, օրինախախտների նկատմամբ կկազմվեն վարչական արձանագրություններ, մեղավորներն անխտիր կտուգանվեն:

Տպել
Ամենաշատ