ԱՄՆ Լուիզիանա նահանգի հայերը ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառում կկազմակերպեն։ Նահանգի մայրաքաղաք Բաթոն Ռուժում՝ Սուրբ Կարապետ եկեղեցում, ապրիլի 19-ին կմատուցվի սուրբ պատարագ, եւ հոգեհանգստյան արարողության կկայանա՝ ի հիշատակ 1.5 մլն զոհերի։
«Դաշնակից տերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, 1915թ. մայիսին համատեղ հայտարարություն արեցին՝ Օսմանյան կայսրությանը մեղադրելով մարդկության դեմ հանցագործության մեջ»,- նշել են միջոցառման կազմակերպիչները եւ հավելել, որ 100 տարի անց հայերը բախվում են Թուրքիայի ժխտողականությանը, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ առավել հավանական դարձնելով ապագա ցեղասպանությունները։