News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 17-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի, Ռուսաստանի Հանրային խորհրդի ու Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայի «President» հյուրանոցում տեղի ունեցավ «Հանցանքն առանց վաղեմության ժամկետի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը, մոսկովյան բուհերի եւ գիտահետազոտական կենտրոնների մասնագետներ եւ հայտնի քաղաքագետներ, դիվանագետներ, լրագրողներ:

Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Եսայանը, ով, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի գործունեությանը, խոսեց իրականացված նախաձեռնությունների մասին: Դեսպանն իր խոսքում շեշտեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի կազմակերպման կարեւորությունը` որպես Մեծ Եղեռնի վերաբերյալ գիտական զեկույցների եւ վերլուծությունների ներկայացման եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցում փորձագիտական քննարկումների ծավալման հարթակ: «Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված այս գործընթացը, քանի որ դա վերաբերում է մեր ազգային անվտանգությանը: Ի վերջո, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ` մենք կրում ենք պատասխանատվություն ոչ միայն մեր ժողովրդի եկող սերունդերի առջեւ: Համոզված եմ, որ հայ ժողովուրդը պետք է դառնա այս պայքարի առաջամարտիկը», - նշեց դեսպան Եսայանը:

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, միջտարածաշրջանային «Հոլոքոստ» հիմնադրամի փոխնախագահ Իլյա Ալտմանն եւ այլոք: Գիտաժողովը շարունակվեց ռուսաստանյան հայտնի մասնագետների կողմից թեմատիկ զեկույցների ներկայացմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ