Ամերիկյան Washington Post թերթը պնդում է, որ դատաբժշկական փորձագետները շուրջ 3 տասնամյակ կեղծ եզրակացություններ են տվել 100-ավոր քրեական գործերով։
Պարբերականի փոխանցմամբ, դա պաշտոնապես ընդունել են ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն։
Այսպես, 26 փորձագետներ, որոնք հանցագործության վայրում մազեր են հայտնաբերել, մեղադրող կողմին ձեռնտու եզրակացություններ են ներկայացրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ փորձագիտական սխալներ են գրանցվել 1972-1999 թվականներին։
Washington Post-ի տվյալներով, դատաբժշկական փորձագետների սխալները կարող էին ազդել 2,5 հազար քրեական գործերի արդյունքների վրա, որոնցից 32-ն ավարտվել են մահապատժով։