News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ աշխատանից հեռացված Էթյեն Մահչուփյանն իր հերթական հրապարակման մեջ ակնարկել է, որ իր աշխատանքից հեռանալու պատճառների մեջ մեծ է ցեղասպանության մասին իր հայտարարությունների դերը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական T24.com կայքը, Էթյեն Մահչուփյանը գրել է, որ առկա են ցեղասպանության մասին տարիներ շարունակ իր գրածները՝ շեշտելով, որ չնայած ինքը մշտապես ենթարկվել է Հայկական սփյուռքի քննադատությանը, նույնիսկ երբ աշխատանքի է անցել վարչապետի խորհդականի պաշտոնում:

Մահչուփյանը, ակնարկելով, որ աշխատանքից հեռանալու գործում կարեւոր է եղել ցեղասպանության մասին իր հայտարարություններից հետո իշխող կուսակցության կողմից քննադատությունները՝ պնդել է, թե որ ինքը Թուրքիայի վարչապետը լիներ, չէր ընդունի ցեղասպանությունը, քանի որ այսօրվա վարչապետը պատասխանատու է քաղաքացիների այսօրվա բարեկեցության համար:

Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիայում եւ Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը՝ չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ այսքան տարի չի ասել:

Այս հայտարարությունից հետո նրան ազատել են վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ պնդելով, թե նա մեկ ամիս առաջ էր ազատվել՝ թոշակի անցնելու պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ