Ապրիլի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Էջմիածին-Երեւան ճանապարհի 5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել պատի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: