News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սերբիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի պատգամավոր Ալեքսանդար Չոտրիչը սերբական «Երեկոյան լուրեր» պարբերականում Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել: Չոտրիչը նաեւ գլխավորում է Հայաստանի հետ Սերբիայի խորհրդարանի բարեկամության խմբի ղեկավարն է: Հոդվածում, մասնավորապես, նշված է.

«1915-23 թվականների հանցագործությունների ընթացքում շուրջ երկու միլիոն հայերի վտարեցին սեփական տներից: Հարյուր հազարավոր անմեղ մարդիկ՝ տղամարդ, կին եւ երեխա, սպանվեցին: Այսպիսով, հայերին ոչնչացրեցին մի հողից, որտեղ նրանք ապրում էին ավելի քան 2.5 հազար տարի:

Երեւանում «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» ֆորում է կայանալու: Ես հրավիրված եմ, որպեսզի Խորհրդարանի անունից ներկա լինեմ եւ հանդես գամ «Խորհրդարանականները՝ ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» թեմայով ելույթով:

Սերբ ժողովուրդը նույնպես ցեղասպանության զոհ է դարձել, որը 1941-45թ.թ. սանձազերծել են ուստաշների նացիստական իշխանությունները Խորվաթիայի Անկախ Պետության տարածքում: Հարյուր հազարավոր սերբեր սպանվեցին այն տարածքում, որը վերահսկում էր ուստաշների ռեժիմը (նացիստների խամաճիկային ռեժիմը - խմբ.):

Հայերի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած մեծագույն հանցագործությունն իրականացվեց սիրիական անապատով մահվան երթերի միջոցով, որի ընթացքում շատերը մահացան ծարավից եւ հյուծվելուց: Բացի այդ, նաեւ հայ ժողովրդի մշակութային ժառանգության ցեղասպանություն է իրականացվել: Հայկական աղբյուրների համաձայն, ոչնչացվել է 66 քաղաք, 25 հազար գյուղ, 2.350 քրիստոնեական եկեղեցի եւ շուրջ 1.500 դպրոց:

Հայերի ոչնչացման փաստերը քողարկելու հետեւանքով տասնամյակներ շարունակ ցեղասպանության մասին քիչ բան էր հայտնի: Դա էլ Ադոլֆ Հիտլերին թույլ տվեց 1939 թվականին՝ հրեաների եւ լեհերի կոտորածներից առաջ, հայտարարել. «Այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածը»:

Կարծում եմ՝ հայերի դեմ սարսափելի հանցագործության 100-րդ տարելիցը նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման եւ հայ ու թուրք ժողովուրդների միջեւ նոր կամուրջ ստեղծելու հնարավորություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ