News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չար հերոսը, ինչպես միշտ, Անկարան է մնում։ Այս մասին Հայաստան կատարած այցից հետո իտալական Gazzetta di Mantova թերթում գրում է Եվրախորհրդարանի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խորհրդական Պաոլո Բերգամասկին։ Հոդվածում ասված է. «Եվրոպայում շատերը, հատկապես ծայրահեղ աջակողմյան շարժման ներկայացուցիչները, ցանկացած հնարավորության դեպքում ժխտում են ակնհայտ փաստերը կամ փորձում են անհաջող կերով աղավաղել պատմությունը։

Հայաստանի քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ հաշտեցման առաջին քայլը պետք է դառնա Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումը՝ դրան հաջորդող սահմանների բացմամբ եւ դիվանագիտական  հարաբերությունների հաստատմամբ։  Սակայն Թուրքիան շարունակում է խուսափել 2008թ. Երեւանում 2 երկրների նախագահների պատմական հանդիպումից հետո Հայաստանի հետ միասին ստանձնած իր պարտավորությունների կատարումից։

 «Այդ վերքը բուժելը Անկարայի շահերից է բխում»,- նշել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ փակ սահմանը խանգարում է Թուրքիայի հյուսիս-արեւելյան շրջանների տնտեսական զարգացմանը։

Ցեղասպանության շուրջ քննարկումը վկայում է այն մասին, որ միջազգային  հանրությունն ի վիճակի չի եղել դասեր քաղել պատմությունից։

... Հեռու հորիզոնում՝ օդանավակայանի ապակե պատուհանից այն կողմ, ամպերի միջից երեւում է Մեծ եւ փոքր Արարատների ձյունածածակ գագաթները։ Նրանք մոտ են, սակայն մեջտեղում կանգնած է ամուր փակած սահմանը, որից այն կողմ հիշողության մի պատառն է ազգի, որը չի կարող եւ չպետք է վերանա։ Քանի որ նա մարդկության պատմության մի  մասն է, դու գալիս է դա Անկարային, թե ոչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ