Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 00.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ.Գասպարյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2108» մակնիշի 28 ՍԼ 217 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: