News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ավելացել են դեպի Հայաստան թռիչքները, մեր երկիր եկող օդանավերն էլ լեփ-լեցուն են: Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որոշակիորեն ավելացել են Ռուսաստանի եւ Լիբանանի չվերթները: Չարտերային թռիչքներ էլ կան Ռուսաստանից, Եգիպտոսից, Կիպրոսից, Սերբիայից եւ այլն:

Ինչ վերաբերում է այս օրերին սպասվող բարձրաստիճան հյուրերին, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կգան հատուկ չվերթներով, նրանք կժամանեն ապրիլի 23-ին՝  երեկոյան, եւ կգնան ապրիլի 24-ի երեկոյան:  Ըստ որում՝ եթե Պուտինին ուղեկցելու է մինչեւ 5 օդանավ, ապա Օլանդին ընդամենը 2-ը:

Ապրիլի 23-ին հատուկ չվերթով Հայաստան կժամանեն նաեւ Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները: Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակը Հայաստան է գալիս այսօր՝ ապրիլի 21-ին, նույնպես չարտերային չվերթով: Ռուբեն Գրդզելյանը նշեց, որ միայն ապրիլի 23-ին նախատեսված է մոտ 10 չարտերային թռիչք, մեծ մասը՝ ՌԴ-ից, այս թիվը ժամ առ ժամ կարող է ավելանալ, քանի որ չարտերային թռիչք կազմակերպելու դեպքում տեղյակ են պահում մեկ օր առաջ:

Սրանից բացի՝ կարող են լինել նաեւ մասնավոր օդանավներով Հայաստան ժամանողներ: Օրինակ՝ իրենց օդանավով Հայաստան կգան Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը: Ընդ որում, ասում են՝ Սամվել Կարապետյանը գալիս է ընտանիքի հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ