News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն աղոտ պատասխան է տվել էլեկտրոնային լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տարածված կադրերի առնչությամբ, որում ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի տեղափոխում են պատկերում:

ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Պաշտպանության նախարարության կայքը, գրում է, որ գերատեսչությունը պաշտոնապես հայտարարել է, որ «զորամիավորումների, ռազմական տեխնիկայի, անձնակազմի եւ ռազմական այլ տարրերի վերատեղաբաշխումն իրականացվում է Զինված ուժերի հրամանատարության իրավասության շրջանակում եւ նախապես հաստատված ծրագրով»:

ՊՆ-ն նաեւ հայտարարել է, որ զորամիավորումները տեղաշարժվում են «Տագնապ» ազդանշանով՝ համաձայն պաշտպանության նախարարի հրահանգի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի կարգադրության, նպատակ ունենալով ստուգել զորքերի պատրաստվածության մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ