News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Համացանցում սարսափելի տեսանյութ է հայտնվել, որտեղ վանդակում պահվող ատամնավոր հրեշ է պատկերված: Daily Mail-ի փոխանցմամբ, հոլովակի հեղինակն այն բռնել է չինական Շենչժեն ջրամբարում: Սարսափելի էակն առանց դժվարության կրծում է պողպատե մալուխը:

YouTube-ի օգտատերերը փորձում են գուշակել հրեշի ծագումը: Նրանց կարծիքները կիսվել են:

Ըստ Vesti-ի, մի մասը կարծում է, որ հոլովակի հեղինակը հազվագյուտ արջի քոթոթ է բռնել: Մյուսներն էլ վստահ են, որ տեսանյութում «մուտանտ» է պատկերած, որի գենետիկ կոդը ձեւախեղվել է Շենչժենի ջրամբարի աղտոտման արդյունքում:

Կենդանաբան Դեւիդ Նիլը, ամեն դեպքում, կարծում է, որ տեսանյութը նկարահանվել է ոչ թե Չինաստանում, այլ Բորնեո կղզում. այնտեղ, իբր, վերջերս նման հրեշ են տեսել: Առայժմ ոչ ոք չի կարողանում նույնականացնել ատամնավոր կենդանուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ