Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն որոշում է ստորագրել, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եւ հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանությունը վերապրածներին: Հատկապես նրանց, ովքեր բնակություն են հաստատել Նյու Յորքում, որտեղ շարունակում է բարգավաճել Ամերիկայի հայերի նոր սերունդը»,- ասված է փաստաթղթում: