News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իսպանալեզու «Marca de Gol» պարբերականը մանրամասն նկարագրում է արգենտինական Deportivo Armenio ֆուտբոլային թիմի մարզաշապիկի գունային գամման եւ խորհրդանիշը, որը հանդես է գալիս արգենտինական ֆուտբոլային չեմպիոնատի երրորդ լիգայում:

«Երբեմն մարզաշապիկը կարող է մարդկության պատմության ամենաողբեգական էջերի հիշատակի խորհրդանիշ դառնալ: Դա տեղի ունեցավ Deportivo Armenio ակումբի նոր համազգեստի պարագայում: Այդպես է պատկերացրել համազգեստը ակումբի տեխնիկական հովանավորը՝ մարզահագուստի Lyon ընկերությունը: Այդ մարզահագուստով թիմը խաղեր կանցկացնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:

Մարզաշապիկում գերակշռում է սուգ խորհրդանշող սեւ գույնը: Դրա վրա մոխրագույնի տարբեր երանգներով գծեր կան, որոնք սրտի հատվածում փոխվում են կարմիրի, կապույտի եւ ծիրանագույնի՝ հայոց դրոշի գույներով:

Շապիկի թեւքերին ապագան խորհրդանշող մանուշակագույն գծեր են, հավերժ արեւ եւ կյանքի հույս խորհրդանշող դեղին, անցյալի, սարսափի եւ հիշողության խորհրդանիշ սեւ եւ ներկան խորհրդանշող յասամանագույն: Իսկ մեջքին «Հիշում եմ եւ պահանջում» (հայերենով - խմբ.) մակագրությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ