News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փորձագիտությունների ազգային բյուրոյում կայացել է  «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում» թեմայով կոնֆերանսը։ 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է  Փորձաքննությունների ազգային գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Լանա Մշեցյանից, կոնֆերանսին ներկա են եղել դատական համակարգի, դատախազության, փաստաբանների, փորձագիտական կազմակերպությունների եւ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ։ Միջոցառումը բացել է  Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը։ Այնուհետ խոսքը տրամադրվել է ՀՀ Կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում» գիտական թեմայի ղեկավար Արմեն Եզեկյանին։

Կոնֆերանսի շրջանակներում ներկայացվել է վերոնշյալ վերնագրով ուսումնական ձեռնարկ, որի նախատիպը Հայաստանում չի եղել։ Հիմնական բանախոսները եղել են ձեռնարկի համահեղինակներ Գայանե Սահակյանն ու Դիանա Ջավադյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ