News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսն ամեն տարի պաշտոնապես հավաքվում է հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այդ մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը։

«Այս տարի այն ապրիլի 22-ին է, միջոցառմանը մասնակցելու են եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ, եւ սենատորներ, նաեւ հասարակության ներկայացուցիչներ»,- նշել է Փալոնը։

Նրա խոսքով, Հայկական հարցերով հանձնախումբը մարտից նախաձեռնել է Հայոց ցեղասպանության բանաձեւի նախագիծը, որը շրջանառվում է Կոնգրեսում։ «Մենք փորձում ենք ստանալ հնարավորինս շատ սենատորների եւ Նեկայացուցիչների պալատի անդամների աջակցությունը։ Նախագիծը դեռ հանձնաժողովի շրջանակներում է քննարկվում, սակայն փորձում ենք նստաշրջանին ավելի առաջ մղել Ցեղասպանության ճանաչումը»,- նկատել է կոնգրեսականը։

Հարցին, թե ինչ հեռանկարներ է տեսնում հայ-թուրքական հարաբերությւոնների կարգավորման ուղղությամբ, Ֆրենկ Փալոնն ասել է. «Հայաստանը, իհարկե, կարող է իր ուղով գնալ Թուրքիայի հետ հաշտեցման, սակայն Ցեղասպանությունը իրականացվել է թուրքական կառավարության կողմից, եւ եթե այն չընդունվի, այդ հաշտեցումը կդառնա թյուր հույս, քանի որ հաշտեցումը միայն խոսքերով չի լինի։ Վառ օրինակը նախկինում ԱՄՆ-ի աջակցությամբ մեկնարկած գործընթացն էր, ուր երկու կողմերը ստորագրեցին արձանագրությունը։ Հայաստանը այն ներկայացրեց խորհրդարան, իսկ մյուս կողմը չցանկացավ հաշտեցմամբ պատասխանել։ Վերջին զարգացումների ներքո Թուրքիային չպետք է որ դժվարություն ներկայացնի Ցեղասպանության ճանաչումը Այն ճանաչեցին Հռոմի պապը, Իտալիան, ամերիկյան մի քանի նահանգներ, եւ այլն»։

Խոսելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղերձի մասին՝ ամերիկացի կոնգրեսականն ասել է. «Թուրքիայի վարչապետը կարող է ցավել ու ելույթ ունենալ։ Սակայն առանց ցեղասպանության ճանաչման այս ամենը չի բերի հաջողության եւ հաշտեցման, քանի որ բոլորը գիտեն, որ դա եղել է, ու պատմաբանների հանձնաժողովը չի կարող նպաստել կարգավորմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ