News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են նկատվում։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը մասնակցում է Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումին։

Բարոնուհին հույս ունի, որ Ցեղասպանությունը կճանաչի Գերմանիան, ինչու ոչ, նաեւ Միացյալ Նահանգները։ Թեեւ մեծ թվով ամերիկյան նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան վարչակազմը դեռ չի ընդունել, ինչը ցավալի է, արձանագրել է բարոնուհի Քոքսը եւ հավելել. «Աղոթում ենք, որ Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»։

Բարոնուհու խոսքով, ա նցած շաբաթ Լոնդոնում կայացել է միջոցառում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին, որի մասնակից հարյուրավոր մարդիկ բարձրացրել են Ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշները, ադ թվում՝ Կանադայի։ Կանադան Միացյալ Նահանգների դաշնակիցն է, եւ ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը եւս կճանաչի Ցեղասպանությունը։

Վերջինս նաեւ կարծում է, թե վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, ինչը շատ կարեւոր քայլ կլինի։

Անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը՝ Քերոլայն Քոքսը նկատել է, թե այդ փաստը լավ խթան է կաթոլիկ պետությունների համար՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ