News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում միաժամանակ ե՛ւ ճանաչում, ե՛ւ հերքում են Հայոց ցեղասպանությունը, ինչը Մեծ Բրիտանիայի համար շատ տիպիկ քաղաքականություն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում հայտարարեց Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Սեւան Արթինը։

Նրա խոսքով՝ վերջին 3-4 տարիների ընթացքում զգալի առաջընթաց է նկատվում այդ հարցում։ «Թեման այսօր ավելի շատ է քննարկվում, սակայն ցեղասպանություն բառը առաջվա պես չի օգտագործվում։ Շատերը, նկարագրելով 1915թ. դեպքերը, ասում են ,որ մտավորականությունը ոչնչացվեց, ազգը արտաքսվեց, այդ ամենն ասվում է, բայց ցեղասպանություն բառը չի օգտագործվում»,- նշեց նա։

Արթինի խոսքով՝ դրա պատճառները շատ պարզ են. Մեծ Բրիտանիայի քաղաքական եւ տնտեսական շահերը. «ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան զգում են Թուրքիայի կարիքը։ Նրանք ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր ունեն»։

Հայ գործչի խոսքով՝ հիմա այդ խնդրի լուծման համար նոր հնարավորություն է բացվել, քանի որ երկրում ընդունվել է արխիվային նյութերի հասանելիությունն ապահովող օրենքը։ Նա հիշեցրել է, որ 2008թ. փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը արխիվներում գաղտնի փաստաթուղթ էր գտել, որը ցույց էր տալիս, որ թեպետ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը «սխալ» է, սակայն Թուրքիայի հետ քաղաքական, ռազմավարական եւ առեւտրային հարաբերությունների տեսանկյունից դա միակ ընդունելի տարբերակն է։

Այսինքն, եթե բրիտանական կառավարությունը ընդունի, որ իր դիրքորոշումը սխալ է, ապա կընդունի նաեւ, որ Հայոց ցեղասպանությունը եղել է։ «Այդ մեջբերումը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ե՛ւ ճանաչում է, ե՛ւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ինչը նրան բնորոշ քաղաքականություն է»,- եզրափակեց Արթինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ