News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆլամանդիայի խորհրդարանը (Բելգիայի կազմում գտնվող - խմբ.) գրեթե միաձայն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել: Բելգիական HLN պարբերականի փոխանցմամբ, երեք պատգամավոր ձեռնպահ է քվեարկել: Հիշեցնենք, որ Բելգիան համապետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 1998 թվականին:

Բանաձեւի տեքստը հիմնված է վերջերս Եվրախորհրդարանի ընդունած նույնանման փաստաթղթի վրա: Դրանում պատգամավորները ֆլամանդական կառավարությանը կոչ չեն անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով դիմել թուրքական կառավարությանը, սակայն, ըստ պարբերականի, դրանից հստակ հետեւում է, որ Ֆլամանդիայի խորհրդարանը հավանության է արժանացնում ճանաչման ուղղությամբ Թուրքիայի ցանկացած ջանք:

Բանաձեւի գլխավոր ուղերձը, նախաձեռնwւթյան հեղինակ Քարիմ վան Օվարմեյրեի խոսքով, հաշտեցումն է: «Այս բանաձեւով մենք ցանկանում ենք առաջ նայել: Ֆլամանդիայի կառավարությանը կոչ ենք անում Հայաստանին եւ Թուրքիային եվրոպական ժողովուրդների հաշտեցման հաջող օրինակներ ներկայացնել, որոնք կարող են ապագայի ծրագիր ծառայել: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատվեն դիվանագիտական շփումների ուղիով»,- հայտարարել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ