ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ Վաշինգթոնում քննարկել է հայկական հարցը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Վաշինգթոնից:
Պետքարտուղարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Մարի Հարֆը հայտարարել է, որ այդ հանդիպման ժամանակ Քերրին իսկապես քննարկելի է հայ-թուրքական հարաբերությունների հարցը: «Հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ ընդգծել, որ Թուրքիան պետք է իրական քայլեր անի Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,-նշել է Հարֆը: