Հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր մեծ մշակույթն ու քաղաքակրթությունը, չնայած արհավիրքին։ Այդ մասին Երեւանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին։
«Ես ներկայացնում եմ լեհ ժողովրդին, որը հասկանում է այլ ժողովրդի ցավը, որի համար ազգային հպարտությունը ամենակարեւոր արժեքն է։ Ես ուզում եմ իմ հարգանքը հավաստել հայ ժղովրդին, որն անցել է ցեղասպանության միջով»,- ասել Չարնեցկին՝ հավելելով, որ լեհ ժողովրդին եւս ցեղասպանություն է բաժին հասել։
Նրա խոսքով, այժմ անհրաժեշտ է բաց եւ բարձրաձայն հայտարարել. «Մեկ դար առաջ հայերը մահացան, որովհետեւ հայ էին, որովհետեւ քրիստոնյա էին»։ Իր խոսքը Եվրախորհրդարանի փոխնախագահն ավարտել է «Հայաստան, շնորհակալություն» հայերեն բառերով։