News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ստեփանավանում երեխաներին հրդեհից փրկելու համար պատուհանից նետած կինը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ ընտանիքի հայրը աշխատում է անասագոմում: Նրանք ունեն նաեւ 3-րդ երեխա, ով ապրում է տատիկի հետ, քանի որ տնակը փոքր է:

Ընտանիքը տնակը վարձակալել էր հետագայում այն գնելու նպատակով, սակայն այժմ ստիպված կլինեն եւ այրված տնակի գումար տալ, եւ նոր վայր գտնել ապրելու համար: Այժմ նրանք ոչ ապրելու տեղ ունեն, ոչ հագուստ:

Իսկ թե ինչի հետեւանքով է առաջացել հրդեհը,  դեռ հայտնի չէ, ասում են, թե էլեկտրական լարերի անսարքության խնդիր է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին, ժամը 08.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջանում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 Տեղում պարզվել է, որ 4-րդ միկրոշրջանի 1-ին փողոցի թիվ 24 հասցեում մասամբ այրվել է Ա. Գ.-ին պատկանող վագոն-տնակը` գույքով (9x3մ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.41-ին, մարվել` 09.12-ին:

Մորը եւ երկու երեխաներին տեղափոխել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Կոծինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մայրը պատմել է, որ 3 ամսական երեխային պատուհանից գցել է, որ չայրվի, իսկ 3 տարեկանին իր հետ հանել տնից: 3 ամսական բալիկի մոտ որեւէ խնդիր չկա, նրան հենց երեկ էլ դուրս են գրել, 3 տարեկան երեխայի ձեռքերին մի փոքր այրվածքներ կան, իսկ հիմնականում այրվածքներ է ստացել մայրը, նա դուրս կգրվի մեկ շաբաթից: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ