News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ շնորհակալություն հայտնել Հայաստան ժամանելու եւ հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցության համար: Օգտվելով հանդիպման առիթից՝ Հանրապետության Նախագահը շնորհավորել է տիկին Կոնստանդոպուլուին Հունաստանի խորհրդարանի նախագահի բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նա մասնագիտական կարողություններն ու եռանդը լավագույնս կծառայեցնի բարեկամ Հունաստանի զարգացման գործին:

Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հույն ժողովրդին եւ Հունաստանի իշխանություններին՝ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին ապաստան տալու, ազգային ինքնությունը պահպանելու, արարելու եւ զարգանալու հնարավորություն ընձեռելու համար: Նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունն առաջիններից ճանաչելու փաստը, իսկ հետագայում՝ ռասիզմի եւ այլատյացության դեմ օրինագծի ընդունումը, որով քրեականացվեց նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը, վերահաստատվեց այդ ծանրագույն հանցագործության դեմ պայքարելու Հունաստանի հանձնառությունը:

Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում այս օրերին ընթացող կարեւորագույն այս միջոցառումներին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության եւ նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ հետագա ցեղասպանությունները կանխելու գործում Հայաստանի մեծ ջանքերի համար: Զոի Կոնստանդոպուլուն ընդգծել է, որ Հունաստանի խորհրդարանը եւ անձամբ ինքը՝ որպես միջազգային քրեական իրավունքի եւ մարդու իրավունքների մասնագետ, պատմական արդարության միջազգային ճանաչման գործում Հայաստանի կարեւոր ու վստահելի դաշնակիցն է:

Հանդիպմանը Հայաստանի Նախագահը եւ Հունաստանի խորհրդարանի նախագահը երկուստեք բարձր են գնահատել պատմամշակութային ամուր կապերի վրա խարսխված հայ-հունական դարավոր բարեկամությունը եւ պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ ջանքերը քաղաքական երկխոսությունը, տնտեսական, ռազմական եւ մշակութային կապերն առավել ընդլայնելու, միջազգային կառույցներում փոխգործակցությունը խորացնելու նպատակով։

Հայ-հունական հարաբերությունների սերտացման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել երկու երկրների խորհրդարաններին եւ խորհրդարաններում ավանդաբար գործող բարեկամության խմբերին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ