News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հայտնի է դարձել, որ Ադրբեջանում նախարարության կարգավիճակ ունեցող մի կոմիտեի նախագահի Լոնդոնում սովորող դուստրը ազգությամբ հայ տղայի հետ սիրավեպ է սկսել: Այդ մասին «Ենի Մուսավաթին» տեղեկացրած աղբյուրը հայտնել է, որ իրադարձությունը շոկ է առաջացրել իշխանության նույնիսկ ամենաբարձր վերնախավում: Սիրավեպից տեղյակ Լոնդոնում սովորող ադրբեջանցիները Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի որդու՝ Թալեհ Հեյդարովի գլխավորությամբ, որը նաև Եվրոպայի ադրբեջանական համայնքի նախագահն է, բողոքի ալիք են բարձրացրել Ադրբեջանում եւ իշխանությունից պահանջել, որ աղջկա նախարար հայրը համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ այդ խայտառակությանը վերջ դնելու համար: Թալեհ Հեյդարովի՝ անձամբ եւ՛ աղջկա, եւ՛ տղայի նկատմամբ կիրառած ճնշումները օգուտ չեն տվել: Սիրահարները շարունակում են ապրել միասին»,-կարդում ենք թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ