News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Լիբանանի պատվիրակությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նաեւ Լիբանանի բնական պաշարների եւ ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության եւ գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի գրկաբաց ընդունելությունը լիբանանցիների կողմից եւ բարձր է գնահատում դեռ 2000թ. Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Լիբանանի արտգործնախարարը նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է ներկայացնել Լիբանանի կառավարությունը եւ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երեւանում անցկացվող միջոցառումներին։

Նախարար Բասիլը տեղեկացրեց, որ այսօր Լիբանանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարարությամբ է հանդես եկել, որում եւս մեկ անգամ դատապարտել է 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը։ Լիաբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, ինչի վկայությունն է այսօր գրեթե նույն տարածքներում ահաբեկիչների կողմից հարյուրամյա վաղեմության ոգով իրականացվող դաժան ոճրագործությունները։

Լիբանանի կրթության եւ գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը իր հերթին ընդգծեց, որ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։

Հանդիպմանը քննարկվեցին հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացման նպատակով ձեռքնարկվող քայլերը։ Այս առումով կարեւորվեց լիբանանահայ համայնքի դերակատարությունը, որը նախարար Բասիլի բնորոշմամբ ակտիվորեն ներգրավված է Լիբանանի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում։ Մտքեր փոխանակվեցին տնտեսական համագործակցության խթանման շուրջ։

Նախարարները արժեւորեցին այս տարվա մարտին համատեղ ջանքերով՝ Ռուսաստանի եւ Վատիկանի հետ միասին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպման անցկացումը եւ կարեւորեցին այս ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը։

Զրուցակիցներն անդրադարձան մերձավորարեւելյան տարածաշրջանում առկա լարված իրավիճակին եւ դրա կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ