News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ պատվիրակները գարնանային նստաշրջանի ընթացքում ստորագրություններ հավաքելով իրենց աջակցությունն են հայտնել հայկական պատվիրակությանն ու մի շարք եվրոպացի պատգամավորների՝ ստորագրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրավոր հայտարարության տակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

«Ստորագրությունների նման քանակություն, մոտ 200, մենք չէինք սպասում: Նույնիսկ այս նստաշրջանից բացակայող պատվիրակները իրենց էլեկտրոնային ստորագրություններն էին ուղարկել: Բացի այդ, Եվրոպայի Խորհրդում կազմակերպվել էր «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդեսը»,-ասել է Նաղդալյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսին ներկա են եղել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, Բելգիայի ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:

ԱԺ փոխխոսնակի խոսքով ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում բոլոր հայ պատվիրակներն իրենց ելույթներում շոշափել են Հայոց ցեղասպանության թեման, իսկ մահմեդական աշխարհում ահաբեկչության թեմայի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդես է եկել առաջարկով՝ մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը՝ Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Դարֆուրի, Ռուանդայի: Եվ բոլոր ներկաները, բացառությամբ մի քանի թուրք պատվիրակների, ոտքի կանգնեցին:

«Ադրբեջանցիները եւ մի քանի թուրք պատվիրակներ հարգեցին ցեղասպանությունների զոհերի հիշատակը, ինչը շատ խորհրդանշական էր: Ավելի ուշ թուրքական պատվիրակությունում սկսել են ճնշել իրենց այն անդամներին, որոնք հարգել էին ցեղասպանությունների զոհերի հիշատակը»,-ամփոփել է Նաղդալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ