News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող Սիրիլ Լուիի հոդվածը ֆրանսիական «Le Figaro» թերթում:

«Եվրոպական պետությունը, չցանկանալով նեղացնել Թուրքիային ու Ադրբեջանին, միշտ հրաժարվել է 1915 թվականի կոտորածները որակել որպես ցեղասպանություն, սակայն իսրայելական հասարակության մի հատվածը պահանջում է վերանայել այդ դիրքորոշումը:

Եվրոպական պետությունը, որը միշտ հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բոլոր դեպքերում բացակա չէր Երեւանում այդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Հասարակության մի մասի ճնշման ներքո կառավարությունը որոշել էր խորհրդարանական պատվիրակության մակարդակով ներկա լինել Երեւանում: «Դա արտահայտում է ցավ եւ համերաշխություն, որը մենք զգում ենք հայ ժողովրդի նկատմամբ»,-ասել է Իսրայելի ԱԳՆ մամուլի քարտուղար Էմանուել Նահշոնը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս փուլում խոսքն Իսրայելի դիրքորոշման փոփոխության մասին չէ: «Մենք առաջվա պես դա ողբերգություն ենք անվանում, ոչ թե ցեղասպանություն»,-հիշեցնել է նա:

Երեւան թռիչքից առաջ պատգամավոր Նահման Շային (Սիոնիստական միություն) եւ նրա գործընկեր Անատ Բերկոյին («Լիկուդ») իսրայելցի դիվանագետները խնդրել են իրենց առաքելության ժամանակ ուշադիր ընտրել բառերը: Նրանց նախազգուշացրել են չարտահայտել տեսակետներ, որոնք կարող են վիրավորել Թուրքիային եւ Ադրբեջանին: Այդուհանդերձ, այդ երկու խորհրդարանականների մասնակցությունը Երեւանում տեղի ունեցած միջոցառումներին, ենթադրում է, որ Իսրայելի դիրքորոշումը քարին փորագրված չէ:

«Իսրայելը պետք է ինքն իրեն հարց տա՝ չի՞ եկել ժամանակը խոստովանելու, որ Հայաստանում ցեղասպանություն է տեղի ունեցել»,-ասել է Նահման Շայը, ով անձամբ իր անունից խոսում է «հայկական հոլոքոստի» մասին: «Որպես հրեա, մենք պատասխանատվություն ենք կրում այդ քայլի համարա: Մեր մասնակցությունն այդ միջոցառումներին արտահայտում է Կնեսետի հստակ պարտավորությունը՝ վերանայել այդ հարցը»,-ասել է Շայը:

Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց շատ ձայներ կոչ են անում Իսրայելի իշխանությունները չզոհել իր սկզբունքները հանուն աշխարհաքաղաքական նկատառումների: «Որպես Հոլոքոստը վերապրած ժողովրդի սերունդ, որը մինչ օրս պայքարում է դրա ժխտման դեմ, մենք պարտավոր ենք ավելի զգայում լինել այլ ժողովուրդների աղբերգությունների նկատմամբ»,-ասված է հանձնագրում, որը վերջերս ստորագրել են գիտնականների, արտիստների, իսրայելցի նախկին զինվորականների ու քաղաքական գործիչների խումբը:
2014-ի գարնանն ընտրված նախագահ Ռեուվեն Ռիվլինն անձամբ կողմնակից է Հայոց ցեղասպանության ճանաչման: Հանում պետական շահերի նա վերջերս քողարկել է այդ տեսակետը: «100-րդ տարելիցի ժամանակ այդ քննարկումները վերսկսելը նպատակահարմար չէր, սակայն անսպասելի չի լինի, եթե այդ հարցը նորից սեղանին հայտնվի կազմակերպված միջոցառումներից հետո»,-պարզաբանել է իսրայելցի պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ