News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահը հանդես եկավ շատ հզոր ելույթով՝ խոսելով պատմական իրադարձություների մասին։ Այս մասին ապրիլի 24-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հարցերին։

Հարֆը կրկնել է արտահայտությունը, թե «մենք հասկանում ենք, որ որոշ մարդիկ ցանկանում են այլ բառեր լսել», սակայն նշել է, որ անհրաժեշտ է կարդալ նախագահի հայտարարությունը, որպեսզի հասկանալի լինի, թե որքան լուրջ է նա մոտենում այդ պատմական հարցին։

Այդ դիտարկմանը լրագրողը հիշեցրել է Օբամայի  հայտարարության հետեւյալ արտահայտությունը. «Ես բազմիցս հայտարարել եմ, որ 1915թ. կատարվածի վերաբերյալ իմ կարծիքը եւ հայացքները չեն փոխվել» եւ հարցրել, թե ինչ հայացքների մասին է խոսքը։ Սակայն Հարֆը խուսափել է պատասխանից այնպես, ինչպես մյուս հարցերից. «կարծում եք, որ ԱՄՆ ազգային շահերի՞ց է բխում ժխտել Հայոց ցեղասպանությունը», «վախենու՞մ եք Թուրքիայից, ի՞նչ կարող է անել Թուրքիան այդպիսի հզոր պետության, ինչպիսին ԱՄՆ է»։

Բրիֆինգի ժամանակ լրագրողները ողջ շաբաթվա ընթացքում Մարի Հարֆին բազմաթիվ հարցեր են ուղղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մասնավորապես խնդրել են մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը եւ մեկնաբանել Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի հետ:

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հրաժարվել է վերլուծել Էրդողանի հայտարարությունը, ու կրկին խնդրել է չհամեմատել երկու պատմական իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հայերի ու հրեաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ