News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ապա դրանով նա աշխարհին կհասկացներ, որ Միացյալ Նահանգները չեն պատրաստվում տանել քրիստոնյաների, հրեաների եւ Մերձավոր Արեւելքի տարածքում բնակվող այլ մարդկանց զանգվածային սպանությունները: Իր հոդվածում նման կարծիք  է հայտնել Ջարեթ Ստեթմանը:

Նա գրում է, որ 2015թ. ապրիլի 24-ի Օսմանյան կայսրության իշխանությունները կալանավորել են Ստամբուլի հարյուրավոր հայտնի հայ գործիչների, որից հետո սկսել ոչնչացնել հայերին եւ ասորի քրիստոնյաներին ինչպես կայսրությունում, այնպես էլ ողջ Մերձավոր Արեւելքի տարածքում: Շատ աշխարհաքաղաքական վեճերի առիթ դարձած այդ ողբերգական դեպքերից հետո մեկ դար անց ապրիլի 24-ը նշվում է՝ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2006թ. դեռեւս սենատոր Օբաման դիմեց ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով: Իր տեսակետն այն ժամանակ նա ամրացնում էր բազմաթիվ պատմական փաստերով եւ հետազոտություններով: Սակայն 2 տարի անց նախագահ հռչակվելով՝ նա չպահեց Ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը, թեեւ շատերն ակնկալում էին, որ դա կանի  Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը: Ապրիլի 24-ի իր ուղերձում ԱՄՆ-ի նախագահը շատ զգույշ էր իր բառերի եւ ձեւակերպումների ընտրության մեջ:

Իհարկե, շատ թուրքեր ժխտում են Ցեղասպանության փաստը, պնդում, որ 1,5 մլն հայեր սպանվել են պատերազմում: Սակայն ինչպես պնդում են շատ պատմաբաններ, հայերի եւ թուրքերի միջեւ հակամարտությունն իրականում առավել խոր արմատներ ունի:

«Օսմանցիների անկումը. Մերձավոր Արեւելքի մեծ պատերազմը» գրքում հեղինակ Եվգենի Ռոգանը փորձում է բացատրել Հայոց ցեղասպանության իրական պատճառները: Նրա խոսքով՝ որոշ հայ ազգայնական կազմակերպություններ (ինչպես, օրինակ, Հնչակյանները եւ Դաշնակցականները) անկախության ձեռբերման նպատակով 1880-1890-ական թթ. փորձում էին ամրացնել իրենց կապերը Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի հետ: Օսմանյան կառավարությունը դրան պատասխանեց զանգվածային ճնշումներով եւ 1894-1896թթ. ջարդերով:

Այնուհետեւ սկսվեց հայերի ու թուրքերի միջեւ փոխզիջումների որոնմանն ուղղված շարժումը, սակայն խաղաղ գոյակցության հույսերը փլվեցին 1909թ. հակահեղափոխությունից հետո, երբ 4 օրվա ընթացքում ավելի քան 20 հազար հայ սպանվեց: Այնուհետեւ սկսվեց Առաջին աշխարհամարտը ու թեեւ հայերը նույնպես ծառայում էին օսմանյան զորքերում՝ թուրքերը սկսեցին նրանց մեղադրել ռուսների եւ կայսրության այլ թշնամիների հետ գործակցելու մեջ. հայերն այլեւս դադարեցին ընկալվել որպես օսմանցիների ընկերներ: Շուտով շատ մահմեդական թուրքեր սպանեցին իրենց քրիստոնյա ծառայակիցներին՝ չկրելով ոչ մի պատիժ:

1915 թ. ապրիլին հայերի եւ թուրքերի միջեւ հակամարտությունն այնքան լրջացավ, որ որոշ հայ համայնքներում ապստամբություն ծավալվեց եւ օսմանյան իշխանությունների հետ սկսվեց բացահայտ հակամարտություն: Պատմաբանի կարծիքով, այս ամենը հանգեցրեց Ցեղասպանության: Ջարդերի սկիզբը տեսել է Վենեսուելայից եկած մի վարձկան, որի հարցերին թուրք զինվորները պատասխանում էին, որ նրանք միայն կատարում են նահանգապետի հրամանը՝ «սպանել 12-ից բարձր բոլոր տղամարդկանց»:

Ռոգանը պատմում է, որ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցությունն այն ժամանակ վարձում էր հանցագործների հրոսակախմբեր, որոնց հրամայված էր հնարավորինս շատ քրիստոնյա սպանել: Այսպես, մի քանի տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել: Որոշները զոհվել են պատերազմում, սակայն մեծը մասը պարզապես սպանվել են օսմանյան իշխանությունների հրամանով:

Իմիջիայլոց, թուրքերը ոչ միայն սպանում էին հայերին, այլ նաեւ պարբերաբար կտտանքների ենթարկում նրանք: Ինչպես նշում է FrontPageMag-ի թղթակից Լլոյդ Բիլինգլսին, խոշտանգումների ժամանակ թուրքերն օգտագործել են շիկացած երկաթ, վերքերը լցրել են եռացող յուղով: Մեհմեդ Ռաշիդը հայերի ոտքերը պայտում էր եւ ստիպում քայլել փողոցներով, նա նաեւ շատ հայերի խաչել է:

Այս ժամանակների վերաբերյալ իր հուշերում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն գրում է. «Մեզնից շատերը հավատում են, որ խոշտանգումներն այլեւս չեն կիրառվում վարչական կամ դատական տույժերի ժամանակ, սակայն մութ դարերում կարող էին կիրառել այնպիսի սարսափելի կտտանքներ, ինչպես այսօր կիրառում են Թուրքիայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ