News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության հարցում առկա է ինչպես հրադադարի ռեժիմի վերահսկման հուսալի մեխանիզմների, այնպես դրա խախտման համար իրական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն: Այդ մասին առացանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցին (Լոնդոն) կից Ժամանակակից Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով կենտրոնի գիտաշխատող Լոուրեն Բրոյերսը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներն արդյոք պատշաճ ուշադրություն դարձնո՞ւմ են կամ անհրաժեշտ ջանքեր գործադրո՞ւմ են պատերազմի կանխարգելման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Նրա խոսքով՝ պատերազմի կանխարգելումը առաջնահերություն է դարձել, եւ այստեղ դեռ շատ անելիքներ կան: «Հակամարտության լուծման նկատմամբ ուշադրության տեսակետից ես կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահներն արել են հնարավորը Լեւոն Տեր-Պետրոսյանին, Հեյդար Ալեւին, Ռոբերտ Քոչարյանին, Իլհամ Ալիեւին եւ Սերժ Սարգսյանին մոտեցումների եւ առաջարկությունների լայն սպեկտր առաջարկելու համար: 20 տարիների ընթացքում դրանք առնվազն 5-ն էին, ինչը շատ ավելին է, քան օրինակ, Վրաստանի դեպքում», - նշել է Լոուրենս Բրոյերսը: Այդ 5 խաղաղ առաջարկություններն ընդգրկել են բազմաթիվ գաղափարներ ու մոտեցումներ: «Սակայն իհարկե, դրանց արդյունավետությունը սահմանափակ բնույթ էր կրում. կան հիմնական տարրերի ընդամենը մի քանի զուգորդություններ: Այդ բոլոր տարրերն առկա են Մադրիդյան սկզբունքներում, եւ դա անկասկած բացատրում է այն հանգամանքը, թե ինչու այդ սկզբունքները մնացին թղթի վրա: Ես չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կարող է ավելին անել: Եւ շարժընթացի  փոփոխությունը հակամարտության կողմերի առանձնաշնորհն է», - եզրափակել է Լոուրենս Բրոյերսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ