News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նեպալում 7,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով լրջորեն տուժել է երկրի մայրաքաղաք Կատմանդուն, ինչպես նաեւ հարակից խիտ բնակեցված տարածքները: Վերջին տվյալներով, երկրաշարժի զոհերի թիվը հասել է 900-ի, հաղորդում է RG-ն:

Կատմանդուի կենտրոնական հատվածում ավերվել են վարչական շենքեր եւ բնակելի տներ: Ուժեղ ցնցումներից փլուզվել է Ջարահարա պատմական աշտարակը, որի բարձրությունը 63 մետր է: Ստորերկրյա ալիքները հասել են մինչեւ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որը էպիկենտրոնից հեռու է մոտ 500 կմ:

Բլոգներում սկսել են հայտնվել առաջին լուսնկարները եւ տեսանյութերը, որոնք արել են ականատեսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ