News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատրաստ է օգնել Նեպալին՝ հաղթահարելու տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները։ Այդ մասին ասվում է ԵՄ եւ Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքական ծառայությունների համատեղ հայտարարություններում։

«Այս հումանիտար արտակարգ իրավիճակը, որը պահանջում է միջազգային համակարգված օգնություն, ԵՄ-ն պատարստ է ցուցաբերել։ Մենք ուսումնասիրելու ենք միջոցները, թե ինչպես օգնենք Նեպալին՝ հաղթահարել ավերածությունները, օգնել բնակիչներին։ Նաեւ մենք քննարկում ենք Նեպալին բյուջետային միջոցներ փոխանցելու հարցը»,- ասվում է  հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ասվում է նաեւ, որ Եվրահանձնաժողովի վթարային համակարգման կենտրոնը ուշադիր հետեւում է իրավիճակին, իսկ փորձագետներն այժմ ուղեւորվում են ճգնաժամային շրջաններ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ