News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Google ընկերության բարձրաստիճան աշխատակից Դանիել Ֆրեդինբուրգը զոհվել է Էվերեստ բարձրանալիս։ Այդ մասին ապրիլի 26-ին հայտնել է Jagged Globe ընկերությունը, ոը կազմակերպել էր արշավը։

Թոփ-մենեջերը զոհվել է Նեպալի երկրաշարժի հարուցած ձնահոսքից։ Ձյունը ծածկել էր լեռան ստորոտին գտնվող ալպինիստների ճամբարը։ Զոհվել էին 65 ալպինիստներ, եւս երկուը վիրավորվել էին։

Ֆրեդինբուրգը զբաղվում էր չարտոնված ներխուժումներից պաշտպանության հարցերով, Google X նորագույն մշակումների լաբորատորիաում, հաղորդում է Lenta-ն։

Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 1։56-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ է եղել՝ 7,9 մագնիտուդ ուժգնույթամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Ցնցումները զգացվել էին նաեւ Հնդկաստանում։ Այս պահի դրությամբ, զոհերի թիվը 2 հազարից ավելի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ