News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ինձ համար մեծ պատիվ է տեսնել, թե հայերն ինչպես են հիշում այն, ինչ իրենց համար արել է իմ նախապապը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Հայոց ցեղասպանությունը դատապարտած Հենրի Մորգենթաուի ծոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն, որը Հայաստանում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

«Ես ընդամենը նրա ժառանգն եմ, իմ արածը հնարավոր չէ համեմատել նրա արածի հետ: Բայց ես ուրախ եմ, որ նրա ժառանգն եմ, որովհետեւ այնքան մարդ կա, որ այդպես էլ ոչ մեկի ժառանգը չդարձավ Ցեղասպանության պատճառով: Այստեղ բոլորը, ովքեր ինձ հանդիպում են, շնորհակալություն են հայնում նրա համար, ինչ արել է իրենց համար իմ պապը, ոչ թե ես: Դա ցույց է տալիս, որ լավ գործը սերնդեսերունդ չի մոռացվում»,- ասաց նա՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում եւ տպավորված է նրանով, որ Ցեղասպանությունը վերապրած ազգը 100 տարի անց զարգանում է եւ բարգավաճում:

Մորգենթաուն պատմեց, որ ԱՄՆ-ում հաճախ է հանդիպել կոնգրեսականների հետ, զրուցել Ցեղասպանության թեմայով եւ համոզվել է, որ նրանք հասկանում են ճանաչման կարեւորությունը, թեեւ այլ կերպ են գործում: «Ես մի շատ հայտնի նախկին սենատորի գիտեմ, որն ինձ մի անգամ ասաց՝ ամենաշատը  ափսոսում եմ նրա համար, որ սենատում իմ ծառայության ընթացքում դեմ եմ քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա նաեւ ասաց, որ ավելի ազդեցիկ մի սենատոր հանձնաժողովում տեղ էր խոստացել իրեն, եթե նա դեմ քվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ասաց՝ ես դա արեցի, բայց ամենահիմար բանն էր, որ կարող էի անել: Բաց դա քաղաքականություն է, եւ դրա դեմ ոչինչ չես կարող անել»,- պատմեց Մորգենթաուն:

Ռոբերտ Մորգենթաուն հուսով է, որ մի օր Թուրքիան եւ ԱՄՆ-ն կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ ճանաչման հարցում ԱՄՆ-ի համար որոշիչ դեր է կատարում Մերձավոր Արեւելքում իր քաղաքականության մեջ Թուրքիայի ունեցած ռազմավարական նշանակությունը:

«Դժվար է պատկերացնել, թե որքան հիասթափված եմ ես եւ ամերիկահայերը, որ մեր կառավարությունը քայլ չի կատարում ճանաչման ուղղությամբ, ամոթ է ԱՄն-ի համար: Հուսով եմ՝ մի օր ուշքի կգա, կճանաչի: Նրա հետ նաեւ մյուս բոլոր երկրները, որոնք դեռ պաշտոնապես չեն ճանաչել: Մենք ջանք չենք խնայում այդ ուղղությամբ»,- ասաց Մորգենթաուն:

Մորգենթաուն համոզված է՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը կասկածի տակ չեն կարող դրվել, դրանք ակնհայտ են: Նրա խոսքով՝ լուծումը Ցեղասպանության ճանաչումն է, ինչին հասնելու համար ինքը շարունակելու է ջանք չխնայել:

Նշենք, որ ամերիկացի դիվանագետ, ազգությամբ հրեա Հենրի Մորգենթաուն Մեծ եղեռնի տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպանն էր, նա դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ որպես «ռասայական բնաջնջման գործողություն»: 1916 թ. Մորգենթաուն թողել է դեսպանի պաշտոնը` ասելով՝ ես այլևս չէի կարող շարունակել իմ հարաբերություններն այնպիսի մարդկանց հետ, որոնք, թեպետ սիրալիր և բարեկիրթ են, բայց կարող են 1 միլիոն մարդու արյուն հեղել: Մորգենթաուն մերժել է ռազմական անհրաժեշտությամբ հայերի տեղահանության թուրքական վարկածը և փաստերով ապացուցել է, որ երիտթուրքական պարագլուխների նպատակը հայ ազգի իսպառ ոչնչացումն էր: Մորգենթաուն դատապարտել է նաև եվրոպական տերությունների անտարբերությունը հայերի հալածանքների նկատմամբ:

Գայանե Ալեքսանյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ