News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Համացանցում հայտնվել է Էվերեստում ալպինիստների ճամբարի վրա ձնահոսքի տեսագրությունը, որը նկարահանել են ականատեսները: Կադրերում երեւում է, թե ինչպես է ձնահոսքը ծածկում ճամբարը, եւ ինչպես են ողջ մնացած ալպինիստները օգնում իրենց ընկերներին ազատվել ձյան գերությունից:

Էվերեստում տարերային աղետի պատճառը ավերիչ երկրաշարժն է եղել, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, Նեպալում: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 3,2 հազար մարդ:

Լրատվամիջոցները Էվերեստում զոհված ալպինիստների տարբեր թվեր են ներկայացնում: Ինչպես հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Times of India-ն, զոհվել է 22 ալպինիստ, եւս 217 մազիկներ համարվում են անհետ կորած: Ընդհանուր առմամբ, Էվերեստում այդ պահին եղել է մոտ հազար զբոսաշրջիկ, որոնցից 400-ն՝ օտարերկրացի:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ զոհվել է 25 ալպինիստ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ