News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ցուցարարները, որոնք պահանջում են ողջ գտնել 2014 թվականի սեպտեմբերին մեքսիկական Այոտսինապ քաղաքում անհետացած ուսանողներին, ներխուժել են Հերերո նահանգի կոնգրեսի շենք եւ ավերել այն, հաղորդում են տեղի իշխանությունները:

Առեւանգած երկու մեքենաների օգնությամբ նրաք կոտրել են տեղի խորհրդարանի մուտքի ապակիները եւ մարտի բռնվել ոստիկանների հետ: Նրանք ոստիկանության ուղղությամբ քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել, ի պատասխան ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել:

Այնուհետեւ անկարգությունների մասնակիցները, որոնց թվում եղել են ուսանողներ ու մանկավարժներ: Նրանք յրել են ավտոմեքենաներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով El Universal-ը:

Վերջին ամիսներին Մեքսիկայում չեն դադարում ուսանողական եւ հասարակական շարժումները՝ կապված սպանված ուսանողների ճակատագրի հետ: Հունվարին այն ժամանակվա դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը հաստատել էր անհետացած ուսանողների մահը, որոնք, նրա խոսքով, սպանվել ու այրվել էին Կոկուլա քաղաքի շրջանում, իսկ նրանց մասունքները նետվել էին Սան Խուան գետը: Սակայն անհետացած ուսանողների հարազատները չեն հավատում նրանց մահվան եւ իշխանություններից պահանջում են գտնել նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ