Ոստիկանության Շենգավիթի բաժին ներկայացած քաղաքացին հաղորդում է տվել, որ Նոր Խարբերդի 15-րդ փողոցի բնակիչ ոմն Արտյոմ երեք ընկերների հետ կոտրել է իր տան ապակին, վիճաբանել իր հետ, քաշել մազերից եւ ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Պարզվել է, որ Արտյոմը 29-ամյա Արտյոմ Գ.-ն է, իսկ նրա ընկերներն են` 24-ամյա Գեւորգ Թ.-ն եւ 17-ամյա Արայիկ Խ.-ն, որոնք Նոր Խարբերդ Ա/Ը 14-րդ փողոցից բերման են ենթարկվել, իսկ 21-ամյա Հովհաննես Հ.-ն ներկայացել է բաժին, որտեղ տվել են բացատրություններ:
Կատարվում է քննություն: