News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն, որին Ռուսաստանում մեղադրում են ռուս լրագրողների սպանության գործում մասնակցություն ունենալու մեջ, մեկ շաբաթում 8 կգ-ով նիհարել է։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ Մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովին։

Նրա խոսքով՝ ցուցանիշները անհանգստության տեղիք են տալիս։ 8 կգ կորցնելն ու արյան մեջ շաքարի մակարդակի անկումը տագնապալի է։ Սավչենկոնյին մոտ օրերս կարող են տեղափոխել հիվանդանոց։ «Նա ոչինչ չի ուտում, միայն ջուր է խմում։ Քննարկում ենք նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու հարցը»,- հայտարարել է Ֆեդոտովը։

Նշենք, որ 2014թ. հուլիսից ՌԴ տարածքում կալանքի տակ գտնվող Սավչենկոյի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2015թ. մայիսի 13-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ