News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ պատժամիջոցները պետք է հանվեն միջուկային ծրագրի շուրջ գործարքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում: Զարիֆը ԱՄՆ է ժամանել մասնակցելու Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շուրջ ամփոփիչ կոնֆերանսին:

«Մենք ամենասկզբից խոսել ենք, որ պատժամիջոցների չեղարկումը չպետք է մեր կողմից համաձայնությունների կատարման հետեւանք լինեն: Լոզանում (ապրիլի 2-ին) ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,-ասել է նա:

Նախարարի խոսքով, Իրանը նաեւ ամերիկյան կողմից պարզաբանումներ է ակնկալում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «2015-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի բովանդակությունը» անվանումը կրող օրինագծի շուրջ:

Իրանի ԱԳ նախարարի կարծիքով, այդ օրինագծում կա դրույթ, որն ԱՄՆ Կոնգրեսին իրավունք է տալիս հետագայում վերանայել Իրանի հետ հնարավոր միջուկային գործարքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ