News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մոսկվայում հարձակվել են կինոդերասան Վալերի Գարկալինի վրա, որի հետեւանքով նա վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով, արտիստին ծեծի ենթարկելու պատճառը եղել է հարեւանների միջեւ խառնակչությունը, իսկ ծեծկռտուքը, հնարավոր է, սկսել է հենց դերասանը:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 27-ի առավոտյան, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նախնական տվյալներով, արտիստին ծեծի է ենթարկել իր հարեւաններից մեկը: Կոնֆլիկտի ականատեսները ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել, սակայն դերասանը հրաժարվել է հիվանդանոց գնալ:

LifeNews-ի տվյալներով, մի քանի անգամ հարվածել են Գարկալինի դեմքին, ապա վերցրել նրա բջջային հեռախոսը: Միջադեպն արձանագրել է անվտանգության տեսախցիկը: Կադրերում երեւում է, թե ինչպես անհայտ անձը Գարկալինին է մեկնում ձեռքը, հնարավոր է հաշտության համար, բայց վերջինս ոտքով հարվածում է դիմացինի ոտքերի արանքը: Ենթադրվում է, որ ծեծկռտուքի ժամանակ դերասանը զրկվել է ատամից: Բժիշկները կասկածում են, որ նրա քիթը եւս կոտրված է:

Վալերի Գարլակինը ռուսաստանցի եւ խորհրդային կինոդերասան է: Նա հայտնի է դարձել 1990-ականներին, երբ էկրան բարձրացավ «Շիրլի Միրլի» կատակերգությունը: Նա նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում ու սերիալներում: 1995-ին Գարլակինը «Կինոշոկ» փառատոնում արժանացել է «Լավագույն դեր» մրցանակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ