News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Կիեւի կենտրոնում բողոքի ակցիա կազմակերպած ցուցարարաների միայն կեսն է իրականում հանքափոր։ Նրա կարծիքով՝ մյուս ցուցարարներին վարձել են ակցիա կազմակերպողները։

«Մարդկանց կեսն է միայն, որ իրոք եկել է ցույցի, մյուս կեսին վարձել են կազմակերպիչները։ Կա մի քանի հարուցված քրեական գործ, կան ձերբակալվածներ։ Դրանք հասարակական կարգը խախտած մարդիկ են։ Դրանք մարդիկ են, որոնք դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին»,- Ավակովի խոսքը մեջբերում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշենք, որ անցյալ շաբաթ Կիեւի Գերագույն Ռադայի շենքի մոտ հանքափորների զանգվածային ակցիաներ են ընթացել։ Ուկրաինացի քաղաքական գործիչները ակցիայի կազմակերպման մեջ մեղադրում են օլիգարխ Ռինաթ Ահմեդովի «ԴՏԷԿ» ընկերությանը, իսկ ընկերությունում ադ լուրերը հերքել են։ Հանգստյան օրերին ցույցը ընդհատվել է, սակայն ցուցարարները խոստացել են այս  շաբաթ վերականգնել բողոքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ