News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քանի որ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի դաշնակիցն էր, անապատում մահացող հայերի ականատեսները հիմնականում գերմանացիներն էին։ Նրանք փորձում էին Գերմանիայի ղեկավարությանն ու հասարակությանը տեղյակ պահել կատարվածի մասին։ Այս մասին գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Գերմանիայում եղած վկայություններին եւ այդ ենթատեքստում հայագետ Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքին։

«Մաքս ֆոն Շոյբներ Ռիխթերը 1915թ. կատարվածին դեռ այն ժամանակ հստակ բնութագրում էր տվել. նա «ռասայական ատելություն» էր որակել այն, ինչ թուրքական բանակը իրականացնում էր քրիստոնյա հայերի հանդեպ։ Որպես Էրզրումում Գերմանիայի փոխհյուպատոս՝ Շոյբները 1915թ. ապրիլին դարձավ սպանությունների, տեղահանությունների եւ բնաջնջումների վկա։

Շոյբերի այդ բնորոշման է նվիրված հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռոլֆ Հոսֆելդի գիրքը՝ «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը», որը հիմնված է բազմաթիվ հրապարակումների եւ ցուցադրությունների վրա։ Սակայն այն նաեւ պարունակում է նոր հետազոտություններ, հրապարակումներ եւ արխիվային նյութեր։ Հայերը ցեղասպանությունը կոչում են Մեծ Եղեռն՝  մեծ ողբերգություն։ Ռոլֆ Հոսֆելդն  այդպես է վերնագրել նաեւ իր գրքի առաջին գլուխը»,- գրում է թերթը։

Շարունակելով Հայոց ցեղասպանության թեման՝ պարբերականն անդրադառնում է ցեղասպանության դրդապատճառներին. «Թուրքերի գործողությունների դրդապատճառները թուրք ազգայնամոլության մեջ պետք է փնտրել, որոնք ձգտում էին ազգային միատարր պետություն կառուցել։ Բռնի թուրքացման ճանապարհին կանգնած էին հայերը, որոնք ինքնավարություն էին ցանկանում։

Անապատում մահվան վկաները հիմնականում գերմանացիներ էին, քանի որ Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի դաշնակիցն էր։ Այսօր այդ մարդկանց վկայությունները տեղահանությունների եւ սպանությունների մասին պատմող հիմնական աղբյուրներն են։

Հոսֆելդը դրանցից քաղել է իր գրքի համար անհարժեշտ նյութերի մեծ մասը։ Որոշ բաներ ժամանակին դիտավորյալ մոռացության էին մատնվել՝ ելնելով Օսմանյան կայսրության հետ տնտեսական եւ ռազմավարական շահերից։ Իրենց ցեղասպան քաղաքականությունից անկախ՝ թուրքերը տեղում գերմանացիների, ավստրիացիների եւ հունգարացիների կողմից օգնություն էին ստանում։ Աառանց Կոստանդնուպոլսի իշխանությունների վրա իրական ճնշում գործադրելու հայերի զանգվածային սպանություններից հնարավոր չէր լինի խուսափել։ Այդ ճնշումը կարող էին գործադրել միայն Թուրքիայի դաշնակիցները։ Սակայն այդ ճնշումը ստորադասվեց եռյակ դաշինքի քաղաքական եւ ռազմական շահերին»,- եզրափակում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ