Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում հայտնաբերել 85-ամյա Ռ. Ս.-ի դին: