News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանը չի զիջելու դիրքերը եւ չի հրաժարվելու հայրենակիցներին օգնելուց: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Փաստը, որ այնտեղ հակասահմանադրական պետական հեղաշրջում տեղի ունեցավ եւ իշխանության եկան ուլտրածայրահեղական ուժերը, որոնք արդեն «պատերազմի կուսակցություն» անվանումն են ստացել, չեղյալ չի հայտարարում վերը նշվածը»,- հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերներին կոչ է անում ազդել ուկրաինական ղեկավարության վրա, որպեսզի այն դադարի բոյկոտել քաղաքական պարտավորությունների իրականացումը, որոնք նախատեսված են Մինսկի պայմանավորվածություններով:

Լավրովը նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում մեծանում է ըմբռնումը, որ ուկրաինական կառավարությունը չի կատարում այդ պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ