Գորիսում թոռը ծեծել է տատին: NEWS.am-ի տեղեկություններով՝ Գորիսի Գետափնյա փողոցի շենքերից մեկի բնակիչներից Ռիմա. Դ.-ն ապրիլի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Շտապօգնություն» է կանչել:
Պարզվել է, որ նույն օրը վիճաբանության ժամանակ 38-ամյա թոռը ծեծել է 82-ամյա տատին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն: