News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը պաշտպանել է Ռուսաստանի եւ Եվրամիության ընդհանուր ապագայի հարցում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կարծիքը։ Նրա կարծիքով՝ հիմա ճիշտ ժամանակն է այդ մասին ոչ միայն երազել, այլ բարձրաձայնել եւ խորհրդատվություններ սկսել։

«Զեմանը չի բացառել, որ ԵՄ երկրները կմիավորվեն ՌԴ կազմում։ Մեր երկիրը մեկ անգամ չի խոսել երկու տարածաշրջանային միավորումների՝ ԵՏՄ-ի եւ Եվրամիության հնարավոր ապագա ինտեգրման մասին»,- գրել է Նարիշկինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում։  Նա նշել է, որ հարցի նման ձեւակերպումը երեւակայության ժանրից չէ, քանի որ Ռուսաստանը «եղել ու մնում է եվրոպական ազգերի ընտանիքում»։

Ընդ որում, Նարիշկինը չի պարզաբանել, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ նոր, եվրոպացիների հետ ընդհանուր օրակարգը՝ նշելով, որ դա առանձին զրույցի թեմա է։

Նշենք, որ ապրիլի 23-ին Զեմանը խոստովանել էր, որ մտածում է Ռուսաստանի եւ ԵՄ տնտեսությունների ապագա ինտեգրման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ